Չինաստանը ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ է արել

Չինաստանը ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ է արել

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով Իրաքում ամերիկյան 2 բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածը, ԱՄՆ-ին եւ Իրանին զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է արել։

Դիվանագետը մասնավորապես նշել է. «Մերձավոր Արեւելքում իրավիճակն այժմ մնում է բարդ եւ զգայուն: Չինաստանն ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը: Համապատասխան կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել: Չինաստանը վստահ է, որ համապատասխան կողմերը պետք է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա եւ երկխոսության եւ խաղաղ միջոցների ճանապարհով կարգավորեն տարաձայնությունները, ինչպես նաեւ միասին պահպանեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է դիվանագետը»։