Ինչպես են խոսում իրար հետ հեռախոսով պետությունների առաջին դեմքերը

Ինչպես են խոսում իրար հետ հեռախոսով պետությունների առաջին դեմքերը
Ինչպես են խոսում իրար հետ հեռախոսով պետությունների առաջին դեմքերը
Ինչպես են խոսում իրար հետ հեռախոսով պետությունների առաջին դեմքերը
Ինչպես են խոսում իրար հետ հեռախոսով պետությունների առաջին դեմքերը

Եթե հասարակ քաղաքացիները կարող են պարզապես վերցնել հեռախոսն ու զանգահարել իրար, ապա պետությունների ղեկավարների կամ առաջին դեմքերի դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, եթե հատկապես խոսքը գնում է պաշտոնական հեռախոսազրույցներին։ Դրանք համաձայնեցվում են ամենափոքր դետալների մակարդակով, հանդիսանում պաշտոնական բանակցությունների մաս եւ անցնում մի շարք պարտադիր պրոցեդուրաներ։ Որպես կանոն դիվանագիտական խողովակներով նախ փոխանցվում է տեղեկություն նախաձեռնող կողմի ձեռքով, որ առկա է հեռախոսազրույցի ցանկություն կամ անհրաժեշտություն։ Սովորաբար նման տեղեկությունները ԱԳ նախարարությունների կամ դիվանագիտական առաքելությունների միջոցով է փոխանցվում։ Նախաձեռնող կողմը պարտադիր նշում է ժամը եւ օրակարգը, որոնց շուրջ ընթանալու է հեռախոսազրույցը։ Համաձայնեցվում է եւ ժամը եւ օրակարգը, ընդ որում համաձայնեցումը կարող է տեւել ժամեր կամ նույնիսկ օրեր ու շաբաթներ։ Եթե մերժվում կամ հետաձգվում է, ապա նաեւ նշվում է պատճառաբանությունը։ Այս ողջ գործընթացը սովորաբար կարգավորվում է նաեւ առաջին դեմքերի արարողակարգային ծառայությունների կողմից։Պարտադիր է զրույցի ընթացքում թարգմանիչի ներկայությունը եւ մասնակցությունը, նույնիսկ եթե երկու լիդերները որեւէ ընդհանուր լեզվով ազատ խոսում են։ Թարգմանիչը կայծակնային արագությամբ իրականացնում է հաջորդական թարգմանություն եւ երբեմն նույնիսկ ուղղում ղեկավարի վրիպակները։ Հեռախոսազրույցը նաեւ սղագրվում է եւ արխիվացվում, եւ վերջինիս սղագրության վրա աշխատում են նաեւ անալիտիկները՝ քաղաքականություն մշակելիս կամ կանխատեսումներ անելիս։