Վերին Լարսի այլընտրանքի հարցը Փաշինյան-Բախտաձե հանդիպմանը չի քննարկվել

Վերին Լարսի այլընտրանքի հարցը Փաշինյան-Բախտաձե հանդիպմանը չի քննարկվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հանդիպումն ունեցել է բարեկամական բնույթ եւ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրի ընդլայնմանը առնչվող հարցեր։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Հիշեցնենք, որ Բախտաձե-Փաշինյան հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 15-ին Բոլնիս քաղաքում, Քվեմո-Քարթլիի ռեգիոնում, մեկ օր անց այն բանից, ինչ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ «Մեզ Հայաստանի հետ կապում են բարեկամական հարաբերություններ։ Ձեզ հայտնի է, որ մի քանի օր առաջ պառլամենտը Փաշինյանին վերահաստատեց վարչապետի պաշտոնում։ Դա բարեկամական հանդիպում էր, որի ընթացքում մենք տարբեր հարցեր ենք քննարկել, ներառյալ նաեւ, թե ինչպես կարելի է ընդլայնել երկու երկրների միջեւ առեւտուրը»,- Newsgeorgia-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Բախտաձեն։

2018 թվականին, հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան առեւտրաշրջանառությունը կազմել է 581 միլիոն դոլար։ Վրաստանի վարչապետը Հայաստան վերջին անգամ այցելել է անցյալ տարվա սեպտեմբերին։ Այդ ժամանակ էլ նա հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առեւտրաշրջանառությունը երկու երկրների միջեւ հասցնել մինչեւ մեկ միլիարդ դոլարի։ Խոսելով իր եւ ՀՀ վարչապետի բանակցությունների մանրամասներից, Վրաստանի վարչապետը նշել է, որ ռուս-վրացական սահմանին առեւտրային մոնիթորինգի համաձայնագրի գործարկման հարց չի քննարկվել։ Նշենք, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ կապվում է ցամաքային ճանապարհով միայն Վերին Լարսի անցակետով։ Ամենից պրոբլեմը այստեղ հաճախակի պատահող կուտակումներն են։ Բախտաձեն նաեւ ասել է, որ ռուս-վրացական սահմանին առեւտրային մոնիտորինգի համաձայնագրի գործարկումը ըստ էության հանդիսանում է 2011-ին կնքված փաստաթղթի տեխնիկական իմպլեմենտացիան, որի հետ կապված աշխատանքները շարունակվում են սովորական ռեժիմով։ «Ինչպես հայտնի է, այդ ուղղությամբ բավական շատ հարցեր կան, որոնք հարկ է կարգավորել։ Հանրությանը պարբերաբար այս գործընթացի հետ կապված տեղեկություններ տրամադրվում են։ Մեր հանդիպումը, հաստատապես կարող եմ ասել, որ կապ չի ունեցել այս հարցի հետ»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ մաքսային վարչարարական եւ առեւտրային ապրանքների մոնիթորինգի համաձայնագիրը հնարավոր է եղել կնքել այն ժամանակ, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանել է 2011-ին Ռուսաստանի՝ Առեւտրի Համաշխարհային կազմակերպության անդամակցության վետո-ն, պայման դնելով, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքով ստեղծվելիք միջանցքներով անցնելիք բեռների մակնշման եւ վերահսկման գործառույթն իրականացվելու են միջազգային միջնորդների կողմից, իսկ որպես միջազգային միջնորդ հանդես է գալու SGS շվեյցարական ընկերությունը։ Ընդ որում, այս ընկերությունը իրականացնելու է նաեւ վերահսկողություն այն տեղամասերում, որոնք չեն գտնվում վրացական կենտրոնական իշխանությունների հսկողության ներքո։