Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը՝ կոռժիկ, մեկը՝ ջեմ
Ուզում եք ասել, որ ՊՊԾ-ի ծախսերն ավելացե՞լ են, միանշանակ ավելացել են, հիմա ասեմ խի: 2018 թվականին ամեն օր օլիգարխները ՊՊԾ-ի համար սնունդ էին ուղարկում: Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը կոռժիկ, մեկը ջեմ, մեկը թթու։ Ասում եմ՝ էս ինչ է, ասում են՝ տենց է դրվածքը: Հացը Գռնոն է ուղարկում, պանիրը Բդոն է ուղարկում, ջուրը էս մեկի վրա է և այլն: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ասում եմ՝ ձեռ եք առնու՞մ: Ու պետական բյուջեից զրո է ծախսվել, ոչ մեկի փողը չեն կերել։ Ասել եմ՝ դադարեցրեք, ամոթ է, էս պետություն է»,- ասել է նա:
Կարծիքներ