Ինչքան դավաճան գտնեմ, գլխից խփելու եմ, էդքան բան․ զոհվածի ծնող

Ինչքան դավաճան գտնեմ, գլխից խփելու եմ, էդքան բան․ զոհվածի ծնող

Պաշտպանության նախարություն ԳՇ պետի հետ հանդիպման գնացած ծնողները ոչ պակաս հուսահատված դուրս եկան․ ԳՇ պետը, ըստ նրանց, չի տիրապետում իրավիճակին, հարցը անորոշ է, օդում կախված։ 

«Հրապարակն» այսօր զրուցեել է երկու ծնողների հետ, որոնցից մեկը այս երկու օրերին մշտապես եղել է Պաշտպանության նախարության մոտ, մյուսը՝ տիկին Անահիտը՝ ոչ։ Նա չի գնացել նաև գերիների ինքնաթիռը դիմավորելու։ 

«Մենք նույնիսկ չգիտեինք ինչ է կատարվելու»,-ասաց կինը ու ավելացրեց․ «Մենք մեր գերեվարված երեխաներին ենք պահանջում, մեր պահանջը մեկն ա, որ մեր գերեվարված երեխաներին բերեն, մեզ տան»։

Կինն ասաց, որ որդուց ոչ մի լուր չունի, դիմել է բոլոր մարմիններին, սպասում են պատասխանների։ «Թե երբ պատասխան կտան, թե մեր որդիներին երբ է հնարավոր վերադարձնել։ Մենք ոչ մի բան չգիտենք» ։Նա անվտանգության նկատառումներով հրաժարվեց ասել ժամկետային զինծառայող որդու անունը։

Զրուցեցինք նաև Կարեն անունով մի տղամարդու հետ, որի որդին զոհվել է, բայց երեկ և նախորդ օրերին նա եղել է Պաշտպանության նախարարությունը շրջափակող գերեվարվածների հարազատների հետ։ Մուրադովի հայտարություններից, որ ոչ մի ինքնաթիռ էլ նախատեսված չէ եղել,  նա տեղեկացավ «Հրապարակից»։

Ասաց․«Ես ի՞նչ ասեմ, ես մենակ գիտեմ, որ ես իմ անելիքն անելու եմ։ Ինչքան դավաճան գտնեմ, գլխից խփելու եմ, էդքան բան»,-ասաց տղամարդը,ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։