Որ ակումբն է սկսել հետաքրքրվել Նաիրի ծառայություններով

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է շարունակել կարիերան Իսպանիայում։ Իսպանական «Ժիրոնան» հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստով, քանի որ թիմը փնտրում է փոխարինող Միգել Գուտյերեսին, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։
Գուտյերեսի ապագան դեռևս անորոշ է, սակայն հնարավոր է, որ նա վերադառնա Մադրիդի «Ռեալ» կամ տեղափոխվի «Լիվերպուլ»։ Այդ դեպքում «Ժիրոնան» կփորձի ձեռք բերել Թիկնիզյանին, ում նկատմամբ նախկինում հետաքրքրվածություն են դրսևորել նաև Իսպանիայի այլ ակումբներ, այդ թվում՝ «Սևիլիան» և «Լեգանեսը»։
Կարծիքներ