Շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը․ Բլինքենը լավատես է

Շարունակում ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը․ Բլինքենը լավատես է

ԱՄՆ-ն հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, քանի որ չի ցանկանում պատերազմ երկրների միջև։ Այս մասին հայտարարել է Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է РИА Новости-ն։

«ԱՄՆ-ն շարունակում է կապի մեջ մնալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Կան կարևոր թեմաներ, որոնց մասին պետք է խոսենք։ [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենը ցանկանում է խուսափել ուկրաինական հակամարտության ընդլայնումից, ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ»,- ասել է Բլինքենը։ 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ինքը պետք է Ռուսաստանին առաջարկի վերսկսել բանակցությունները։