Արյունոտ վենդետա ընտանեկան տոնակատարության ժամանակ

Արյունոտ վենդետա ընտանեկան տոնակատարության ժամանակ

Հինգ մարդ է սպանվել Մեքսիկայում ընտանեկան տոնակատարության ժամանակ տեղի ունեցած զինված հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է Televisa-ն՝ մանրամասնելով, որ հարձակումը եղել է վենդետա։ Եւս երեք մարդ հոսպիտալացվել է ծանր մարմնական վնասվածքներով։ Հարձակումն իրականացնողները դիմել են փախուստի։

Դեպքը տեղի է ունեցել Մեխիկո նահանգում՝ Կոակալկո շրջանում։ Սկսվել է հետաքննություն դեպքի առնչությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։