Նախկին նախագահը ճաղերի հետեւում կանցկացնի 22 տարի․ Գերագույն դատարանը հրապարակել է իր որոշումը

Նախկին նախագահը ճաղերի հետեւում կանցկացնի 22 տարի․ Գերագույն դատարանը հրապարակել է իր որոշումը

Հարավային Կորեայի Գերագույն դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անփոփոխ է թողել այդ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեին 22 տարվա բանտարկության մասին վճիռը։ Այս մասին հայտնում է Yonhap News Agency-ն, մանրամասնելով, որ նախկին նախագահը մեղավոր է ճանարվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության եւ մի շարք այլ հանցադրվագներով։

Միաժամանակ դատարանը անփոփոխ է թողել նախկին նախագահի կողմից 13 միլիոն եվրոյին համարժեք տուգանք վճարելու որոշումը, սակայն մեղադրանքների մի մասը հանել Պակ Կըն Հեի վրայից։