Ռամիլ Սաֆարովն արյունարբու հանցագործ է

Ռամիլ Սաֆարովն արյունարբու հանցագործ է

Այդ մասին ֆեյսբուքում գրառում է կատարել լրագրող Խադիջե Իսմայլովան, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը: Իսմայլովան համարում է, որ բանտից Սաֆարովի ազատ արձակումը ոչ այլ ինչ էր, քան Իլհամ Ալիեւի նախընտրական քարոզչաքայլ, ինչի պատճառով ադրբեջանցիները «միջազգային հանրության աչքին երեւում են վայրենիներ»:

Ադրբեջանցի լրագրողը նաեւ իշխանություններին մեղադրել է ԼՂ կարգավորումը երկարաձգելու մեջ` համարելով, որ դա արվում է, որպեսզի «ռազմական ծախսերի անվան տակ խոշոր չափի գումարներ յուրացվեն»: