Մետաղագործը բռնություն է գործադրել ծեր կնոջ նկատմամբ եւ սպանել նրան

Մետաղագործը բռնություն է գործադրել ծեր կնոջ նկատմամբ եւ սպանել նրան

Մոսկվայում ձերբակալվել է մի մետաղագործ տղամարդ, ով կասկածվում է ավազակային հարձակման, սեքսուալ բռնության գործադրման եւ սպանության մեջ։ Ինչպես հայտնում է ՌԴ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը, տղամարդը, գողություն կատարելու նպատակով, հարձակվել է 76-ամյա ծեր կնոջ վրա, սեքսուալ բռնություն է գործադրել նրա հանդեպ, ապա՝ սպանել։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են տարեց կնոջ դիակը։ Արդեն Դոմոդեդովոյի օդանավակայանում հայտնաբերվել է մետաղագործ տղամարդը, ով կասկածվում է այս հանցանքի կատարման մեջ եւ ձերբակալվել։ Տղամարդը կնոջ տանից գողացել է երեսուն հազար ՌԴ ռուբլի։