Ռուսաստանում բռնել են միլիարդավոր դոլարներ գողացած չինացիների 

Ռուսաստանում բռնել են միլիարդավոր դոլարներ գողացած չինացիների 

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքի օդանավակայանում ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ, ովքեր կասկածվում են բազմամիլիարդ խարդախություններ իրականացնելու մեջ՝ իրենց հայրենիքում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկի փոխանցած տեղեկատվությունը։

Ձերբակալվածներից մեկը տղամարդ է՝ 41 տարեկան, մյուսը՝ կին՝ 66 տարեկան։ Նրանք կարողացել են հափշտակել մոտ երկու միլիարդ դոլար ֆինանսական բուրգի միջոցով։ Նրանց հանցավոր գործողությունների հետեւանքով տուժել է մոտ երկու միլիոն մարդ։ Ներկայումս որոշվում է նրանց արտահանձնման հարցը։