«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել

«Հրապարակ». Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով տասն օր առաջ վիրավորվել էր Արցախում, շարունակում է բուժումը հիվանդանոցում։ Թեեւ նրա երկրորդ վիրահատությունը բարեհաջող է անցել, բայց Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել, կանգնել։ Միքայելյանը վիրավորում էր ստացել ոտքի ու մեջքի հատվածներում։ Հատկապես ծանր է ոտքի վիճակը, վնասվել է նյարդը, Միքայելյանի ընկերները չեն բացառում, որ դեռ երկար ժամանակ նա չկարողանա քայլել։