Օդանավը հազիվ է կարողացել օդ բարձրանալ, ուժգին քամու պատճառով

Օդանավը հազիվ է կարողացել օդ բարձրանալ, ուժգին քամու պատճառով

Բրիտանական Մանչեսթեր քաղաքի օդանավակայանում ինքնաթիռը չի կարողացել դուրս գալ թռիչքի ուժգին քամու պատճառով։ Այն եղել է քաղաքացիական նշանակության եւ տեղափոխել է ուղեւորների։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվել է օդ բարձրանալ, քամու արագությունը հասել է ժամում 80 կմ-ի։ Անգլիական պարբերականի հրապարակած կադրերում երեւում է, թե ինչպես ինքնաթիռը փորձում է պայքարել ուժեղ քամու դեմ, սակայն սկսում է այս ու այն կողմ թեքվել եւ ի վերջո կարողանում պոկվել գետնից։