Ողբերգական վթար Շիրակի մարզում. երկու հոգի զոհվել են

Ողբերգական վթար Շիրակի մարզում. երկու հոգի զոհվել են

Հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա երկու զոհ և մեկ տուժած:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: