Ֆյոդոր Եմելյանենկոն կարող է ռեւանշ հանդիպում անցկացնել բրազիլացի Վերդումի հետ

Ֆյոդոր Եմելյանենկոն կարող է ռեւանշ հանդիպում անցկացնել բրազիլացի Վերդումի հետ

Ռուս մենամարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոն կարող է իր ռեւանշ հանդիպումն անցկացնել բրազիլացի Ֆաբրիսիո Վերդումի հետ՝ Bellator-ում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Սքոթ Կոկերը։ «Ես արդեն խոսել եմ Վերդումի մենեջերի հետ։ Դա կարող է լինել մեծ մենամարտ։ Ես առաջիկայում կհանդիպեմ Ֆյոդորի հետ եւ կհարսնեմ, թե նրա համար որքանով կարեւոր է ռեւանշը։

Իսկ հետո, ըստ նրա պատասխանի էլ կանենք հաջորդ քայլերը»,- ասել է Կոկերը։ Եմելյանենկո-Վերդում առաջին մենամարտը տեղի է ունեցել 2010 թվականին եւ ավարտվել է բրազիլացու հաղթանակով։