Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով

Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բռնաբարության մեջ մեղադրող քրեական գործի նյութերի հանրայնացման փաստով հարուցվել է քրեական գործ։ Գագիկ Ծառուկյանը ճանաչվել է գործով տուժող։ Տեղեկությունը Sputnik Արմենիային է հայտնել Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Կոպիտ ասած, կամ գուցե մեղմ ասած` պետությունն ընդունել է այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ ոտնձգություն է եղել, այսինքն` նրա վերաբերյալ տվյալներն ապօրինի հայտնվել են համացանցում։ Այս պահին Գագիկ Ծառուկյանն այս գործով տուժող է ճանաչված»,– ասել է փաստաբանը։

Էմին Խաչատրյանը հիշեցրել է, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած իրենց հաղորդման հիման վրա։

Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող 40-ամյա վաղեմությամբ խմբակային բռնաբարության դատական ակտի` սոցիալական կայքերում հրապարակման փաստով Ծառուկյանի փաստաբանական թիմը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով պարզել, թե ինչպես է անձնական գաղտնի տվյալներ պարունակող փաստաթուղթը հասանելի դարձել հանրությանը: