Մակրոնին կտրած մատ են ուղարկել
Մարդու կտրած մատով նամակ են ուղարկել Ելիսեյան պալատ, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնական նստավայրն է Փարիզում։ Այս մասին հայտնում է Valeurs Actuelles-ը։
Նշվում է, որ Ելիսեյան պալատի նամակագրական ծառայությունը փոստով նամակ է ստացել, որում մարդու մատ է եղել։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-10-ը՝ Բաստիլի գրավման ազգային տոնի նախօրեին, որը նշվում է հուլիսի 14-ին։
Թե ումից է ուղարկվել այս նամակը և ինչ նպատակով է ուղարկվել, չի նշվում։
Միաժամանակ նշվում է, որ մատը դրվել է այն սառնարանում, որտեղ ոստիկանները պահում են իրենց սնունդը։
Կարծիքներ