Թե ինչպես Մեսրոպ Պապիկյանը չթողեց ծխելը

Թե ինչպես Մեսրոպ Պապիկյանը չթողեց ծխելը

ՔՊ անդամ «Իմ քայլը » խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ վերհիշել է 2018-ի ապրիլի 23-ը՝ բացահայտելով, թե ինչպես ստացվեց, որ չթողեց ծխելը։

Ներկայացնում ենք գրառումը։

 «Ասօրվա պես հիշում եմ՝
Անցած տարի այսօրն էր, ժամանակի զգացողությունը կորել էր: Աչքերս բացեցի ու հիշեցի, որ Արցախի փողոցից տարել են Էջմիածին՝ ձերբակալվածների պահպանման վայր: Արցախի փողոցում հատուկ ջոկատայինները աչքերիս առջևից Նիկոլին տարան՝ պետք չէր իրեն թողնել շատ առաջ գնալ: Չէի կարում ինձ ներեի։ Իրենք շատ էին՝ մենք քիչ: Իրենք պատրաստված էին գործողությանը, մենք անպատրաստ:
Վերջին 22 օրվա ընթացքում առաջին օրն էր, որ քունս առել էի, մարմնիս բոլոր մկանները ցավում էին, բայց հանգիստ էի, վախ չկար։ Մտածում էի, որ խիղճս հանգիստ է, արել եմ ինձնից կախված ամեն ինչ՝ մի բան էլ ավել։
Մտածում էի ոչինչ որ չստացվեց, մի երկու տարի կնստեմ, հետո համաներմամբ կարձակեն՝ կարևորը վախ չկա, մաքուր եմ։ Առաջադրել էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և շենք շինություններ գրավելու մեղադրանք-հոդվածներ,(էլի մանր-մունր բաներ՝ չեմ էլ հիշում):
Պահպանման վայրում ծխելս էլ թարգեցի՝ արդեն երկրորդ օրն էր ինչ չէի ծխում, (թե չէ ծխախոտից կախվածությունը բերդում անիմաստ երևույթ է)՝ կրկին քնեցի։ Արթնացա, աշխատողը հրավիրեց դուրս՝ ման գալու ժամանակն էր, օրը 1 ժամ փաստորեն մաքուր օդ շնչելու իրավունք ունեի, չնայած բացի երկնքից՝ ճաղերի հետևից բան չէր երևում։ Մի տեսակ անհանգիստ էր աշխատողը, ուզում էր բան ասեր։ Եկավ կողքս նստեց.

- Կամաց կխոսաս մարդ չլսի, ստացվել ա Ձեր մոտ

- Ինչն ա ստացվել?

- Դե ստացվել ա…..

- Ինչը?

- Հրաժարական տվեց Սերժը…

- ....

- ....

- Դե ծխելու տուր ուրեմն,
արդեն իմաստ ուներ ծխելը  »։