Кто этот Сергей Аракелян?

Кто этот Сергей Аракелян?

Кто он такой этот потерпевший, куда пошел?...что Липаритяна не нашел. А может Сергей другой улицей прошёл, вот почему Липаритяна не нашел.

Այո, հիշենք հայ թատրոնի ու կինոյի մեծ երախտավոր է Մհեր Մկրտչյանին. կրկին ու կրկին դիտեք Միմինոն:

Մեծ «որսի»՝ ընտրությունների նախաշեմին, գրեթե ոչ ոք բանի տեղ չդրեց մի կարևոր իրա­դար­ձութ­յուն, ինչը լուսաբանելու ակնկալիքով «Հրապարակ» -ի Սերգեյ Առաքելյանը «ծա­մոնի» (կներեք, Սերգեյ) նման կպել էր համացանցին, թե «վաղվան թերթիս մեջ պիտի գրեմ, որ առջի օրը ամերիկայեն Անթալիայի նահանգի Բելեք ծովափնյա քաղաք եկավ մեծապատիվ Ժիրայր Լիպարիտյան աղա» (մի փոքր գրագողություն Հակոբ Պարոնյանից) երևելի դիվանագետը, նույն ինքը՝ մեկ ուրիշ երևելի Լևոն Տեր -Պետրոսյանի արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի տապալման գծով նախկին խորհրդականը:

Հարց. «Ամեն Բելեք եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք»: 
Սերգեյ. «Գրեթե ամենն ալ, եթե Լիպարիտյանի պես պատվավոր ազգայիններ ըլլան»։
Հարց. «Բելեքեն գացողնե՞րն ալ կը գրեք»։
Սերգեյ. «Գրեթե կը գրենք, եթե պատվավոր ազգայիններ ըլլան»։ 
Հարց. «Ըսել կուզես, թե Ջեյհուն Բայրամովի մասին ա՞լ…»

Ավելի լուրջ: Ըստ Սերգեյի, Լիպարիտյանի ելույթից որևէ բան հնարավոր չի եղել գտնել համացանցում։ Հավանաբար ձայն չեն տվել: Իսկ ի՞նչ էր անում նա այն­տեղ: Գուցե նրան ասել են. «Ժիրայր, չէի՞ր կարող աշնանը գալ. մեղրից (իմա՝ Մեղրիից), ցորենից (իմա՝ Սյունիքից), բանից (իմա՝ անկլավներց) կբերեիր (գրա­գո­ղություն «Մենք ենք մեր սարերից»), որպեսզի թողնեինք Դիվանագիտական ֆորու­մում ներկայացնեիր Հայաստանի մշուշոտ ապագան…

Հ.Գ. Ցանկալի է, որ ապագայում որևէ նման ֆորումների չմասնակցեն անձինք, ովքեր հայրենիքը հեռվեն կսիրեն, ում համար ընդունելի է, երբ թշնամին հարձակվում է քո վրա, իսկ միջազգային կառույցները հարձակվողին ու հարձակման ենթարկվածին հավասարապես հորդորում են ձեռնպահ մնալ հարաբերությունների հետագա սրումից:

Գագիկ Վարդանյան