Ալլա Պուգաչովան պատմել է, որ իրեն ընդհանուր անզգայացումն արգելված է

Ալլա Պուգաչովան պատմել է, որ իրեն ընդհանուր անզգայացումն արգելված է

Ալլա Պուգաչովան պատմել է, որ ուռուցք է ունեցել, որը հեռացրել են։ Այս մասին նա հայտնել է НТВ-ի լրագրողի հետ զրույցի ընթացքում։ Իհարկե դա երեսուն տարի առաջ էր, եւ փառք Աստծո՝ բարորակ։ Դրանից հետո նրան արգելվել է ընդհանուր նարկոզը։

Ուստիեւ, պլաստիկ վիրաբույժները ստիպված են լինում նրա հետ աշխատելիս միայն տեղային անզգայացում կատարել։ Նա այս մասին խոսել է այն բանից հետո, երբ հարցրել են, թե արդյոք դեմքի պլաստիկ վիրահատության դիմել է։ Երգչուհին մանրամասնել է, որ ընդամենը փոքր ձգումներ է կատարել, քանի որ ընդհանուր անզգայացումն իրեն արգելված է։ Անդրադառնալով այն հարցին, որ չնայած տարիքին կարողանում է պահպանել մաշկի լավ որակը, Պուգաչովան ասել է, որ դրանում պարտական է իր գենետիկային։