Հայտնի են այն մթերքները, որոնք բարձրացնում են արյան ճնշումը

Հայտնի են այն մթերքները, որոնք բարձրացնում են արյան ճնշումը

Գերմանացի մասնագետները ներկայացրել են այն մթերքները, որոնցից պետք է խուսափեն արյան բարձր ճնշում ունեցողները։ Այս մասին հայտնում է Focus.de-ն։Մասնավորապես, նրանք խորհուրդ են տալիս խուսափել կերակրի աղից եւ այն բոլոր սննդատեսակներից, որոնք իրենց մեջ պարունակում են աղ։ Աղի փոխարեն գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել այնպիսի խոտաբույսեր, ինչպիսիք են մայորանը, ռոզմարինը, թիմյանը, որոնք նպաստում են ճարպի մարսմանը։ Պետք է խուսաթել նաեւ շաքարի բարձր պարունակություն ունեցող մթերքներից սպիտակ ալյուրով պատրաստած մթերքներից, չիփսերից, մեծ քանակությամբ կարմիր մսի եւ երշիկեղենի օգտագործումից, ապուխտներից, պանրից, ձկնային պահածոներից եւ հացի օգտագործումից։