Հայաստանն էլ այս գնդակի պես հանձնվեց նրանց․․․

Հայաստանն էլ այս գնդակի պես հանձնվեց նրանց․․․

Որ Աննա Հակոբյանն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ կամ որևէ վայր, դա չի կարևորը։ Նա 4,5 տարում հատեց ողջ հասարակածը, ակումբն ի՞նչ է, որ չայցելի։ Հետաքրքիրը նրա ձեռքի գնդակն է և գնդակը հանձնողի ուրախությունից ճառագող ժպիտը։

Այդ ժպիտը ձեզ շատ ծանոթ կթվա, որովհետև ամուսիններին այդ ժպիտով կարգեցիք Հայաստանի գլուխ, և Արցախն ու Հայաստանը որպես գնդակ հանձնեցիք նրանց։ Նայեք այս նկարը ու շատ բան կհիշեք։ Ի՜նչ երջանիկ մանկամտությամբ էիք Հայաստանն ու Արցախը հանձնում նրանց։

Կպատկերացնեի՞ք, որ նրանք գնդակն այնպես կտշեն, որ Արցախն այլևս չի լինի, իսկ Հայաստանը թշնամու ոտքի տակ կընկնի։