Առնվազն 65 զոհ․ Ուկրաինան հուժկու հարված է հասցրել
Նախօրեին ուկրաինական բանակը հարձակում է իրականացրել Դոնեցկի մարզի Վոլնովախա շրջանի Տրուդիվսկոյե գյուղի մոտ գտնվող ռազմավանի վրա։ Գրոհի հետևանքով զոհվել է առնվազն 65 ռուս զինվոր, պնդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ հարվածների մի մասը կարող էր իրականացվել HIMARS բազմակի հրթիռային համակարգից։
Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Կարծիքներ