Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել: Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։

Փաշինյանը նամակում նշել է, որ անցած երեք տասնյակ տարվա ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք։

«Այս ընթացքում ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»,– գրել է ՀՀ վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022 թ.-ի համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության:

Զելենսկին էլ իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն բավարար ներուժ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու համար։