Հարձակվել է ոստիկանների վրա՝ թմրանյութի ազդեցության տակ

Հարձակվել է ոստիկանների վրա՝ թմրանյութի ազդեցության տակ

Մաչետե տեսակի դանակով զինված տղամարդը Ռուսաստանի Սիկտիվկար քաղաքում, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, հարձակվել է ոստիկանների վրա։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։

Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես է տղամարդը փորձում վնասել հարեւանների ահազանգով ժամանած ոստիկաններին։ 27-ամյա տղամարդուն ձերբակալել են։ Առգրավվել է նրա մոտ եղած մոտ 30 սմ երկարության դանակը։

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նաեւ թմրանյութեր։ Իրականացվում է քննություն։ Նախապատրաստվում են նյութեր՝ գործ հարուցելու համար։