Միլիարդատերը առաջարկում է փողի փոխարեն կրիպտոարժույթ կիրառել
Մարդիկ կրիպտոարժույթները կսկսեն կիրառել արդեն հինգ տարուց եւ դասական իմաստով դրամը կմղվի երկրորդ պլան։ Այս մասին, ըստ «ՌԲԿ»-ի հաղորդման հայտարարել է միլիարդատեր Թիմ Դրեյպերը Fox Business-ի հետ զրույցի ընթացքում։ Նա ներկայացրել է, թե ինչպիսիք կլինեն կրիպտոարժույթների հեռանկարները մոտակա տարիներին։ Գործարարը նշել է, որ փողերը, որոնք ներկայումս գտնվում են բանկերում, գտնվում են ավելի մեծ սպառնալիքի տակ, քան այն փողերը, որոնք ներդրված են բիթքոյնների մետ, քանի որ բանկի պահեստարանները հնարավոր է թալանել։ Դրեյպերը նշել է, որ դոլարը եւ բիթքոյնը նույնն են, թե համեմատես սովորական խեցեղենը ոսկու հետ։ Նշենք, որ կրիպտոարժույթի շուկայում կա կանխատեսում, որ 2022 թվականին բիթքոյնը կարժենա 250 հազար դոլար։
Կարծիքներ