Շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ իր երկրին ցուցաբերած օգնության համար

Շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ իր երկրին ցուցաբերած օգնության համար

Ղրղզստանի նախագահ Սադըև Ժապարովը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ իր երկրին եւ իր երկրի քաղաքացիներին ներառյալ պանդեմիայի շրջանում ցուցաբերած օգնության համար։ Այս մասին այսօր Ղրղզստանի նախագահը հայտարարել է ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանժամանակ։ Ժապարովը նշել է, որ Ռուսաստանը որպես հումանիտար օգնություն ուղարկել է Ղրղզստան մեծ քանակության բուժսարքավորումներ, դեղամիջոցներ, անհատական պաշտպանության միջոցներ։ Ժապարովը նաեւ ասել է, որ համավարակի պիկին ռուս բժիշկները ժամանել են Ղրղզստան ու օգնել տեղի մասնագետներին՝ պանդեմիայի դեմ պայքարում։