Չինաստանում մի ողջ քաղաք «փակվել» է՝ արձանագրված Covid-19-ի վարակման երկու դեպքի պատճառով

Չինաստանում մի ողջ քաղաք «փակվել» է՝ արձանագրված Covid-19-ի վարակման երկու դեպքի պատճառով

Չինաստանի Մանյջուրի քաղաքի իշխանությունները որոշել են քաղաքում ամբողջական լոքդաուն հայտարարել այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք։

Միաժամանակ նաեւ կորոնավիրուսի առկայության թեստավորում կանցնի քաղաքի ողջ բնակչությունը, որը կազմում է 172 հազար մարդ։ Դադարեցված են դպրոցների, մանկապարտեզների աշխատանքը, արգելվում են զանգվածային միջոցառումները։ Պարզվում է վարակման աղբյուրը։ Ճանապարհներին սահմանվել է ուժեղ հսկողություն։