«Մահ Ամերիկային» կարգախոսը ո՞ւմ դեմ է ուղղված․ Թեհրանում պարզաբանել են

«Մահ Ամերիկային» կարգախոսը ո՞ւմ դեմ է ուղղված․ Թեհրանում պարզաբանել են

«Մահ Ամերիկային» կարգախոսը, որը կիրառվում է Իրանի իշխող վարչակարգի կողմից, ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, նրա խորհրդական Ջոն Բոլթոնի եւ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի դեմ, եւ որեւէ կերպ այն ուղղված չէ հասարակ ամերիկացիների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն կրոնապես այաթոլլա Ալի Համենեին։

Այաթոլլան մանրամասնել է, որ այդ կարգախոսը ուղղված է ամերիկյան ղեկավարության դեմ, պարզաբանել է բարձրաստիճան իսլամական կրոնավորը՝ շեշտելով որ այն կապ չունի ամերիկացի ժողովրդի հետ։