Ինչ կապ կա քաղցր հյութերի եւ օնկոլոգիական հիվանդությունների միջեւ

Ինչ կապ կա քաղցր հյութերի եւ օնկոլոգիական հիվանդությունների միջեւ

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, թե ինչ հնարավոր կապ կարող է լինել քաղցր հյութերի եւ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման միջեւ։ Այս մասին հայտնում է RenTV-ն։ Վերջին հինգ տարիների ընթացքում վերլուծելով ավելի քան 100 հազար օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտների տվյալները՝ Սորբոնի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ քաղցր հյութերի եւ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման միջեւ, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Ըստ հետազոտության, քաղցր հյութերը, որոնք պարունակում են բարձր կոնցենտրացիայի շաքար իրենց մեջ, ավելացնում են արյան մեջ շաքարի պարունակությանը մինչեւ 5 տոկոս, ինչն էլ նպաստավոր հող է ստեղծում քաղցկեղի առաջացման համար։ Ըստ այդմ, օրական երկու շիշ 100 մլ ծավալով քաղցր հյութերի օգտագործումը ավելացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 18 տոկոսով։ Բացի այդ, մասնագետները նշել են, որ քաղցր հյութերի օգտագործումը կարող է առաջ բերել սիրտ-անոթային հիվանդություններ, քաշի ավելցուկ, ճարպակալում եւ դիաբետ։