Ուկրաինան պետք է մտածի ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու, այլ պետության պահպանման մասին

Ուկրաինան պետք է մտածի ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու, այլ պետության պահպանման մասին

Ուկրաինան չպետք է շտապի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, այս փուլում պետք է մտածել պետության պահպանման մասին։ 

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք պետք է քայլ առ քայլ շարժվենք, այժմ գլխավորը Ուկրաինայի պահպանումն է»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա ընդգծել է, որ լիիրավ անդամակցության ձգտող պետության համար ՆԱՏՕ-ում համագործակցության տարբեր փուլեր կան։ Ստոլտենբերգը նշել է, որ խոսքը Ուկրաինայի հետ սերտ քաղաքական և գործնական համագործակցության գաղափարի մասին է։