«Մռթին տալու նման մի բան»

 «Մռթին տալու նման մի բան»

Մեր հալը հալ չի, գիտեք։ Օրվա մեջ հարյուրավոր վարակակիրներ, տասնյակ մահեր։ Վերջին ամիսների սովորության համաձայն մտնում եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը, ինչպես երևի բոլորդ եք անում, որպեսզի նախորդ օրվա վարակակիրների ու մահերի թիվն իմանամ։ Տեսնում եմ՝ ինչ որ մի տետրի թուղթ է ներկայացված, վրան ինչ որ բաներ գրված՝ հին օրերի։ Իբր Գագիկ Ծառուկյանն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է տվել։ Սովորական  մի թուղթ, որով  ՀՀ քաղաքացիներին ուզում է համոզել, որ փաստաթուղթ է ներկայացնում։ Մազերս «բիզ- բիզ է կանգնում»։ Գեներալ Սեյրան Սարոյանի համ ու հոտով բառերն եմ հիշում․  «Արսեն Թորոսյան, դու առողջապահության նախարար ես, ի՞նչ գործ ունես խալխի ընտրական թղթերի հետ»։ Գրառումներով նախարարին վիրավորում, իր արածներն են հիշեցնում, մի քանիսը ներկայացնեմ․

Armen Armyan Հետաքրքիր ա Առողջապահության նախարարի հետ ի՞նչ կապ ունի

Tatul Mkhitaryan Վաղը արի մի հատ տենց թուղթ էլ ես տպեմ տար հրապարակի, գոնե մի հատ կապույտ գրիչով անկապ ստորագրություն դրեք վրեն, նոր հրապարակեք

Nelly Hovakimyan Դրա համա՞ր եք Մուկուչյանին մինչեվ հիմա պահել, որ ընտրություները կեղծի

Emin Hovhannisyan Փաստորեն նոր եք իմացել որ ընտրությունների ժամանակ գումար է բաժանվե՞լ։ Կարող է վա՞Դ եք։

Anahit Yaghjyan Դուք հրապարակեք այն գումարները որ փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին

Oksana Elibegova Պարոն նախարար, ձեր ֆունկցիան կատարեցիք արդեն, գերազա՞նց, բուժեցիք ժողովրդի՞ն, թե կորոնավիրուսը կսպասիիիիի... դուք ձեր գործը արեեեեեք... ամոթ է , 2 շաբաթ հետո էլի կասեք, որ ներենք ձեզ՝ դուք ուրիշ փաստաթղթերով էիք զբաղված, ձեր գործը անելու փոխարեն

Gerasim Vardanyan Չգիտեինք, որ արդեն առողջապահության նախարարը ուժային կառույցներին վերապահված գործառույթներ է իրականացնում։ Դու քո անմիջական պարտականություններով զբաղվիր ու պատասխան տուր այն բոլոր զոհերի համար, որ ձեր կառավարության անպատասխանատու ու մանկամիտ կառավարման հետևանք են։

Մի խոսքով «մի քլնգոցի էր», որ էլ չասած․․․ Մի նոր գրառումով նախարարը փորձում էր արդարանալ՝

Arsen Torosyan

Գիտե՞ք, ինչ գործ ունի առողջապահության նախարարը և միաժամանակ ՔՊ վարչության անդամը օրինականության հաստատման հետ:

Ու բացատրում էր, որ դա կապված է հարկեր չվճարելու, պետությանը վնաս պատճառելու, ընտրությունները կեղծելու արդյունքում մեր ոլորտը այնքան է թերֆինանսավորվել․․․

Նորից «քլնգոցի ու ի՜նչ քլնգոցի»։ Դե ո՞նց չհիշես Սեյրան Սարոյանի խոսքը, բոլորդ էլ երևի հիշում եք՝ խոսքը ում էր ուղղված և ինչ արարքի մասին էր, որը մեծ աղմուկ էր հանել․ «Քֆուր տալ գիտես, պատասխան տալը չգիտե՞ս. մի հատ ապտակ ես մռթիդ կերել, սաղ աշխարհը խառնել ես իրար»։

Հիմա Թորոսյանն է՝ մի տետրակի թուղթ է տեսել, սաղ աշխարհը խառնել իրար․․․ էդ գրառումներն էլ մռթին տալու նման մի բան է․

Աբգար Քլյան Կորոնան արդեն բուժեցի՞ք , որ անցել եք «Թիթեռ նկարելուն» , թե՞ ձեր սխալներով ու համաճարակի ժամանակ անպատասխանատու հայտարարություններով պաշտոնավարման օրոք մահացածներին վերակենդանացրի՞ք

 

Garik Taguhi Մի հատ կողմնորոշվեք, թե ով ինչ պաշտոնումա: Ձեր սաղ թիմը խառնվելա իրար, ով ում բարեկամնա արդեն ոչ դուք եք հասկանում, ոչ մենք: Հիմա դուք առողջապահության նախարա՞րն եք։ Եթե այո, ուրեմն հիմա դուք միմիայն պիտի զբաղվեք երկրի առողջությամբ:

Karen Samsonyan Խի՞ եք նոր հիշել, չգիտեիք մինչև էս, ասեմ ավելին՝ բոլորս էլ գիտեինք, բացի երևի ձեզնից: Վերջին ընտրություններին ՀՀԿ-ի  փող բաժանողները ձեր համար էին աշխատում, իրանց խի՞ ձեռ չեք տալիս

Մխիթարյան Դավ Իսկ ինչու՞ եք դուք ձեզ դատարանի տեղ դրել։ էս թղթի կտորի վրա ոչ ստորագրություն ա երևում, ոչ կնիք։ Իսկ եթե հետագայում պարզվի որ կեղծիք ա, դուք պատրա՞ստ եք զրպարտանքի համար ներեղություն խնդրել ու պատասխանատվության ենթարկվել

Astghik Baroyan Ուղղակի զավեշտալի է, պարոն Թորոսյան, որ այդ ամենի մասին նոր իմացաք, անմիջապես Գ. Ծառուկյանի ելույթից մի քանի օր հետո։ Իսկ ինչ վերաբերվում է առողջապահության ոլորտի թերֆինանսավորմանը, դրա մասին մտածեիք, երբ միլիոնավոր պարգևավճարներ էին բաժանվում։