Հուսիները գրոհել են Թել Ավիվի հայտնի օդանավակայանի վրա. սպառնալիքը մեծանում է

«Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) հայտարարել է, որ հիպերձայնային հրթիռային հարձակում է իրականացրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա՝ նախազգուշացնելով ավիաընկերություններին, որ կշարունակեն հարձակումները:
«Մենք Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել ենք «Բեն Գուրիոն» օդանավակայանին, որը գտնվում է օկուպացված Յաֆֆայի տարածքում», - ասվում է շարժման զինված ուժերի հայտարարության մեջ:
«Մենք զգուշացնում ենք բոլոր ավիաընկերություններին, որ Բեն Գուրիոն օդանավակայանը դարձել է անապահով օդային երթևեկության համար և այդպես էլ կմնա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ