Հային իր հողում արմատախիլ են անում, ամեն ինչ քանդում են. Անդրե

Հային իր հողում արմատախիլ են անում, ամեն ինչ քանդում են. Անդրե

Երգիչ Անդրեն նոր երգ է ներկայացրել, որը կոչվում է «Հայր Սուրբ»։ Երգի վերաբերյալ Անդրեն նշել է . «Ամեն ինչ քանդում են. Հային իր հողում արմատախիլ են անում, Հայի լեզուն և մշակույթը բնաջնջում են, Հայի հավատն ու հույսը սրբապղծում են: Հայե՛ր, կանգ առեք և հուսացեք Բարձրյալին։ Պահենք ու փայփայենք մերը, թանկը, ամենը, հայրենիքը։ Ներեք իրար և միաբանվեք, մի խաբվեք թշնամու ծնած պառակտիչ անաստվածներին… Երգել եմ աշխարհով մեկ ու միշտ երգելու եմ մերը՝ Հայինը, այն, ինչ հոսում է ամեն հայի երակներում։ Հերիք է թրքացնեն մեր ականջները թշնամու ելևէջներով… Ամէն. Հայր Սուրբ/Հատված պատարագից Տեսահոլովակը նկարահանված է Արցախում»։