Ռուսաստանը կարտաքսի մի շարք ամերիկացի դիվանագետների

Ռուսաստանը կարտաքսի մի շարք ամերիկացի դիվանագետների

Ռուսաստանը կարտաքսի ամերիկացի թվով տասը դիվանագետի, ի պատասխան այն բանի, որ Միացյալ Նահանգներն էլ նույն թվով ռուս դիվանագետների է արտաքսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Տասը դիվանագետներ ներառվել են այն ցանկում, որը փոխանցվել է մեզ, խնդրելով, որ նրանք հեռանան Միացյալ Նահանգներին։ Մենք պատասխանել ենք հայելային կերպով եւ առաջարկել, որ տասը դիվանագետ հեռանա Ռուսաստանից»,- ասել է նախարար Լավրովը, հավելելով, որ առաջիկայում կհրապարակի ցանկը։