Հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտա» շտամմով առաջին վարակվածը

Հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտա» շտամմով առաջին վարակվածը

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հաստատել է, որ երկրում առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության «դելտա»-շտամմով վարակման դեպք։

Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ համավարակի սկզբից ի վեր, այդ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 5 միլիոն մարդ։ Մահացության ընդհանուր թիվը 118 հազար է։