Մտել է հիվանդանոց ու կտրել կոկորդները. բացառիկ մանրամասներ Գավառի արյունալի դեպքերից

Մտել է հիվանդանոց ու կտրել կոկորդները. բացառիկ մանրամասներ Գավառի արյունալի դեպքերից

Այսօր Գավառում ողբերգալի միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 հոգի, 2-ը վիրավոր են: Նախապես արդեն տեղեկացրել էինք, որ հնչել են կրակոցներ, հիվանդանոցը, որտեղ այդ պահին գտնվում են վիրավորներից 2-ը, շրջափակված է ոստիկաններով:

Մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան դեպքի վերաբերյալ: Արյունալի միջադեպի մասնակիցները Գավառի և Նորատուս համայնքի բնակիչներ են, մեզ փոխանցեցին, որ մոտ 1 ամիս առաջ վիճաբանություն են ունեցել ինչ-որ հարցի շուրջ, այնուհետև նորատուսցիները որոշել են վրեժխնդիր լինել, գնացել են Գավառ և սկսել կրակոցներ արձակել վիճաբանության մյուս կողմի ուղղությամբ:

Արդյունքում սկսվել է փոխհրաձգություն, մահացել է նորատուսցիներից մեկը: Սակայն սրանով արյունահեղությունը չի ավարտվել. մեր աղբյուրը փոխանցեց, որ մահացած նորատուսցու եղբայրը չնայած ոստիկանական  պատին, մտել է հիվանդանոց ու կտրել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների կոկորդը. «Մեռնողը Նորատուսից է եղել, հետո էս նորատուսցի մեռնողի ախպերը եկել ա հիվանդանոց են 2 հոգի վիրավորներին ու էդ սպանողին,ով որ ախպորը սպանել ա, ու դանակով վզները կտրել ա,  ու դա էն դեպքում, երբ որ ոստիկանները հիվանդանոցի հայաթում կանգնած են եղել», -պատմեց Գավառի մեր աղբյուրը:

Նա նաև նշեց, որ մահացածներից մեկի անունը Զորո է եղել, ով քննիչ է եղել, նորատուսցիներից մեկը ունեցել է «Նորատուսցի արջ» մականունը: Հրաձգության ժամանակ, ըստ մեր աղբյուրի, օգտագործվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, երկու կողմից կան զոհեր ու վիրավորներ: