Ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ
Պետության և պաշտպանության նախարարության մասով աշխատավարձի, դրամական բավարարման, հավելումների և հավելավճարների համակարգը գոյություն է ունեցել։ Ատեստացիան պետք չէ կապել գումարի հետ։ Ատեստացիան որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին։ Կամ նա արժանի է առաջխաղացման, կամ պետք է ազատվի պաշտոնից։ Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Երբ ես ընդունել եմ Պաշտպանության նախարարությունը՝ ընդհանուր բյուջեն եղել է 110 մլրդ դրամ, իսկ երբ 2016 թվականին հանձնեցի այն, 200 մլրդ դրամ բյուջեից միայն 110 մլրդ դրամով ավելացել էին աշխատավարձերը: Իմ՝ նախարար լինելու ժամանակ յուրաքանչյուր տարի 10 %-վ ավելացրել ենք բյուջեն»,- ասել է նա:
Կարծիքներ