Հրդեհ՝ Էջմիածին քաղաքում

Հրդեհ՝ Էջմիածին քաղաքում

Հուլիսի 5-ին, ժամը 18։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է Մաշտոցի փողոցի թիվ 20 շենքին հարակից խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին։