Հայտնաբերվել է մամոնտների մնացորդներ պարունակող ամենամեծ «գերեզմանոցը»

Հայտնաբերվել է մամոնտների մնացորդներ պարունակող ամենամեծ «գերեզմանոցը»

Հնագետները հայտնաբերել են մամոնտների մնացորդներ պարունակող ամենամեծ «գերեզմանոցը»։ Այն պարունակում է 800 ոսկոր, որոնք պատկանում են 14 կենդանու։ Մասնագետները կարծում են, որ դա եղել է թակարդ փոս, որը ստեղծվել է նախնադարյան մարդկանց կողմից։

Այս մասին հայտնում է Phys.org-ը։ «Գերեզմանոցը» գտնվում է Մեքսիկայում, Տուլտելեկ քաղաքի մոտակայքում եւ ավելի քան 14 հազար տարեկան է։ Ոսկորների մի մասի վրա կան վնասվածքների հետքեր, ինչը վկայում է, որ նրանց որսացել են կամ հետապնդվել։