Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարելիս 

Սխալներ, որոնք թույլ են տալիս նիհարելիս 

Ամերիկացի սննդաբան Քիրբի Սորենսոնը կարծում է, որ խնձորի քացախի օգտագործումը, հացից ու ածխաջրերից հրաժարվելը, ճարպերի քանակի սահմանափակումը իրականում չեն օգնում նիհարելուն։ Այս մասին գրում է Daily Mail հանդեսը։ Սորենսոնը մանրամասնել է, որ խնձորի քացախը ամենեւին էլ չի նպաստում նիհարելուն եւ օրգանիզմից տոքսինների հեռացնելուն կամ էլ ստամոքսաթթվի մեջ «PH»-ի նորմալացմանը։ Սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ այն օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը սննվելուց հետո, եթե ընդունած կերակուրը հարուստ է ածխաջրերով։  

Մասնագետը նշում է, որ իրականում ածխաջրերը կարեւոր մակրոտարրեր են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին՝ էներգիա ստանալու համար։ Առողջ մարդկանց սննդակարգում ածխաջրերը պետք է կազմեն 45-65 տոկոս՝ օրվա ընդունած սննդային կալորիաների ծավալից։ Ածխաջրերից հրաժարվելը կարող է մարդուն ուժասպառել։ Այդ ամենի փոխարեն ամերիկացի սննդաբանն առաջարկում է սնվել բալանսավորված սննդակարգով, որը ենթադրում է տարբեր մթերքների ընդունում, որոնք կարող են նաեւ պարունակել ածխաջրեր, քանի որ հատկապես բարդ ածխաջրեր պարունակող մթերքներ ուտելիս՝ հագեցման զգացողությունն ավելի երկար է պահպանվում։

Բարդ ածխաջրեր պարունակում են բանջարեղենը, երկշաքիլավորները, հատիկավորները։ Պարզ ածխաջրեր պարունակող մթերքներն ինքնին քաշ չեն ավելացնում։ Ճարպերի օգտագործումից հրաժավելու սխալին անդրադառնալով՝ Սորենսոնը նշում է, որ ճարպերն իրականում կարեւոր նշանակություն ունեն բջիջների առողջ վիճակի պահպանման, իմունային համակարգի ֆունկցիոնալության եւ նյարդային ազդակների փոխանցման, գլխուղեղի ֆունկցիաների կատարման եւ բորբոքումների դեմ պայքարի համար։ Յուղոտ ձուկը, ընկուզեղենն ու սերմերը, բուսական յուղաը, ինչպես նաեւ՝ ձուն եւ մսի որոշ տեսակներ պարունակում են օգտակար ճարպեր։ Իսկ ահա հագեցած ճարպերը պետք է սննդակարգում ներառել չափավոր կերպով։ Դրանք առկա են վերամշակված մսի ու մսամթերքի, կաթնամթերքի եւ տապակած կերակուրների, քաղցրավենիքի մեջ։ Ընդ որում, թե օրվա մեջ մարդը քանի անգամ է սնունդ ընդունում, որեւէ կերպ չի ազդում նյութափոխանակության հիմնական ռիթմի կամ օրվա մեջ ծախսվող կալորիաների քանակության վրա, նշում է ամերիկացի սննդաբանը։