Ռազմավարական գործընկերնե՞ր. ինչ են ստորագրել Ալիևն ու Ծինփինը

Ադրբեջանը և Չինաստանը հռչակագիր են ստորագրել համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։
Փաստաթուղթը հաստատվել է Ադրբեջանի և Չինաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով։
Այցի ընթացքում կողմերը մի շարք կարևոր պայմանագրեր են կնքել, փոխանցումեն ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է սովորական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմին. ստորագրվել է վիզային փոխադարձ արտոնության փաստաթուղթ:
Պայմանագրերի թվում են՝ ականազերծման ոլորտում համագործակցությունը, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնությունը, տեխնիկական և տնտեսական համագործակցությունը և այլն:
Կարծիքներ