Թույլ չեն տվել, որ սնունդ փոխանցեն Արսեն Բաբայանին

Թույլ չեն տվել, որ սնունդ փոխանցեն Արսեն Բաբայանին

Մենք գրել էինք, որ երեկ ՀՔԾ-ն հարցաքննության էր հրավիրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին և անսպասելիորեն ձերբակալել նրան։ Ձերբակալության լուրը Բաբայանի մերձավորներն իմացել էին մամուլից։ 

Հարցաքննության գնացած Արսեն Բաբայանն անմիջապես ՀՔԾ-ից տեղափոխվել էր ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր, Էրեբունու ոստիկանությանը կից «ԿՊԶ»։ 

Հարազատները և ընկերները ուշ երեկոյան շտապել էին ՁՊՎ և փորձել էին նրան սնունդ փոխանցել, ինչը արգելվել էր նրանց։ ՁՊՎ ղեկավարությունը պատճառաբաել է, որ երեկոյանը ժամը 8-ից հետո սնունդ չեն ընդունում։ 

Ընկերները փորձել են համոզել, որ ողջ օրը ՀՔԾ-ում անցկացրած Բաբայանը քաղցած է և խնդրել են թույլ տալ, որ սնունդ փոխանցեն, սակայն իրավապահներն անդրդվելի են մնացել։