«Կարգադրիչները կաշառված են Քոչարյանի կողմից»․ Վարդգես Գասպարիին ուժով դուրս հանեցին (տեսանյութ)

«Կարգադրիչները կաշառված են Քոչարյանի կողմից»․ Վարդգես Գասպարիին ուժով դուրս հանեցին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի մեկնարկից առաջ դատական կարգադրիչներն այսօր կրկին բռնի ուժ գործադրելով նիստերի դահլիճից հեռացրին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ 

Միջադեպը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատական կարգադրիչներն արգելեցին Քոչարյանի ընդդիմախոսներին վանկարկել վիրավորանք արտահայտող բառեր, այս դեպքում՝ «Քոչարյան, մարդասպան»։

Վարդգես Գասպարին ասաց, որ կարգադրիչները կաշառված են Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Գասպարիին դուրս հանելու ընթացքում հանել էին նաեւ նրա կոշիկները։ 

Նա այժմ պառկած է նիստերի դահլիճի դռան առջեւ։

Մանրամասները՝ տեսանյութում։