Գուցե մենք արդեն իշխանություն ենք, բայց խաբար էլ չենք. Քոչարյան

Գուցե մենք արդեն իշխանություն ենք, բայց խաբար էլ չենք. Քոչարյան

Մենք ավելի շատ հանդես ենք գալիս որպես իշխանություն, իշխանությունները ավելի շատ հանդես են գալիս որպես ընդդիմություն։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում Վեդիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքը գլխավորող , ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մի քիչ աբսուրդի ժանրի է նման, բայց հենց այս իշխանություններն են բերել այսպիսի մի իրավիճակի։ Ի՞նչ, դուք չեք նկատու՞մ, որ մենք իրոք տեղերով փոխվել ենք։ Հենց քարոզարշավն էլ է ցույց տալիս, որ ընդդիմությունը շատ ավելի հավասարակշռված է, իր բառապաշարով շատ ավելի քաղաքակիրթ է, իսկ իշխանությունը լաչառություն անելով՝ քննադատում է ամեն ինչ, ցեխ է շպրտում ու հետևաբար ատելության քարոզ է անում ։ Միգուցե իսկապես այդպես է արդեն ,միգուցե մենք արդեն իշխանության ենք ու մենք խաբար չենք։ Գուցե արժի , որ ես արդեն զանգահարեմ ոստիկանության պետին ու անվտանգության ծառայությանը ու ասեմ, որ դուք այլևս իրավունք չունեք միջամտել այս պրոցեսին»,- ասաց Քոչարյանը։