Բրիթնի Սփիրսը որդիների հետ լուսանկարներ է հրապարակել

Բրիթնի Սփիրսը որդիների հետ լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Բրիթնի Սփիրսն առաջին անգամ ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկարներ որդիների հետ։ Նշենք, որ երգչուհին երեխաներին ունեցել է Քեյվին Ֆեդերլայնի հետ ամուսնությունից։ Որդիներից մեծը՝ Շոնը, արդեն 15 տարեկան է, կրտսերը՝ Ջեյդենը՝ 14 տարեկան։

Ամուսնալուծությունից հետո տղաները մնացել են հոր հետ ապրելու, սակայն Սփիրսը փորձում է հնարավորինս հաճախ հանդիպել նրանց։ Սակայն նա հաճախ չէ, որ որդիների հետ լուսանկարներ է հրապարակում սոցկայքերում։