Հրաժարվել են ընդունել աֆղանստանցի փախստականներին

Հրաժարվել են ընդունել աֆղանստանցի փախստականներին

Պակիստանի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոիդ Յուսուֆը հայտարարել է, որ իր երկիրն այլեւս չի ընդունելու Աֆղանստանից նոր փախստականների խմբերի, այդ թվում նաեւ՝ ոչ բավարար ֆինանսավորման պատճառով։ «Պակիստանն այժմ այլեւս ի վիճակի չէ նոր փախստականներ ընդունելու»,- հայտարարել է նա Իսլամաբադում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Associated Press-ի հաղորդման համաձայն, այժմ այդ երկրում կա ավելի քան երեք միլիոն աֆղանստանցի փախստական եւ հիմա պակիստանյան իշխանությունները փորձում են օգնել փախստականներին, սակայն հումանիտար այս ճգնաժամից դուրս գալու համար միջազգային հանրությունը նույնպես պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի։