Շողացող շիզոֆրենիա ունեցող մարդիկ դատապարտված են տանջալից մահվան

Շողացող շիզոֆրենիա ունեցող մարդիկ դատապարտված են տանջալից մահվան

Հայրենիք հասկացությունը եղել է, կա ու կմնա ազգի հավերժության և ժողովրդի պատմության, հիշողության ու հավատի, արիության ու սեփական մշակույթի, ինքնության հանդեպ անսասան սիրո խորհրդանիշ է:
Սերը Հայրենիքի հանդեպ գլոբալ առումով լոկ աշխարհագրական տարածքի նկատմամբ չէ, որի գործառույթն է մարդկանց հնարավորություն տալ իրենց սնունդը հայթայթել:

Պետությունը էթնո-քաղաքական ինստիտուտ է, որի գործառույթը ազգի անվտանգ զարգացումն ապահովելն է։ 
Այսինքն՝ հենց Ազգային բաղադրիչն է հանդիսանում Պետության հիմքը, և ոչ այլ կերպ։
Եթե մի ժողովուրդ կամ Ազգ- Հայրենիքը որոշում է սահմանային սյուներով ուրվագծված ինչ-որ շրջանակների մեջ «խցկել», ապա դա կամ տոտալ անգրագիտության նշան է, կամ ծայրահեղ վտանգավոր բարոյա-հոգեբանական շեղման նշան։ 

Այս պնդումը որևէ վիրավորական ենթատեքստ չի պարունակում, դա բժշկական փաստ է:

Տեսեք, Հայրենիքի և Պետության միմյանց հակադրելը նման է այն բանին, եթե ուղեղի աջ հատվածը հակադրվեր ձախ հատվածին։ 

Կիրառական հոգեբուժության մեջ այդ հոգեկան շեղումը կոչվում է «շողացող շիզոֆրենիա»:
Որպես կանոն, շողացող շիզոֆրենիա ունեցող մարդիկ դատապարտված են տանջալից մահվան՝ շարունակական հալյուցինացիաների և մղձավանջների գրկում:

Այնպես էլ երկրները: Եթե երկրում սերմանվում է «շողացող շիզոֆրենիա»՝ Հայրենիք-Պետություն հակադրության տեսքով, ապա այդ երկիրը դատապարտված է։ 

Այն բոլոր տգետ զառանցանքներն այն մասին, թե պետք է հրաժարվել ազգային սիմվոլիզմից (օրինակ՝ Արարատ լեռը հանել Զինանշանից կամ դադարել հիշել դավաճանված ու ծախված Արցախը) շատ ուղիղ նշան են այն բանի, որ մեզ ուզում են հայրենազրկել՝ իբր փոխարենը առաջարկելով «պետություն»։ 
Պետք է հասկանալ, որ այդ սխեման պարզապես չի աշխատում, քանի որ հակասում է պետության բուն էությանը՝ որպես էթնո-քաղաքական միավոր։ 

Պարզապես հիշեք շատ պարզ ճշմարտությունը` այն մարդիկ, ովքեր առաջարկում են Հայրենիքը փոխանակել Պետության հետ, մեզ զրկում են և Հայրենիքից, եւ Պետությունից:
Մնացած իբր խելացի բառերը ոչ մի նշանակություն կամ հիմնավորում չունեն, քանի որ սուտ են` առաջին բառից մինչև վերջինը:

Աստված պահապան մեր Պետությանը ու մեծ Հայրենիքին: