Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո գլխավոր դատախազի երրորդ տեղակալն է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնում։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Աննա Վարդապետյանը ստորագրել է դիմումը, Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28-ից։

Հիշեցնենք, որ պաշտոնից ազատվելու դիմում են ներկայացրել տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը: